Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Արփի Դավոյան. Չեմ կարծում, որ վարչապետն ու կառավարությունը պետք է հրաժարական տան

Արփի Դավոյան. Չեմ կարծում, որ վարչապետն ու կառավարությունը պետք է հրաժարական տան
26.11.2020 | 22:05

Ես չեմ կարծում, որ ՀՀ կառավարությունը պետք է հեռանա և վարչապետը պետք է հրաժարական տա, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական Արփի Դավոյանն՝ ավելացնելով, որ հետպատերազմական երկրում նմանօրինակ գործողությունն անպատասխանատվություն է:

«Կառավարությունը պարտավոր է կատարել վարչապետի ուղերձում նախանշած քայլերը», - ասաց պատգամավորն՝ ավելացնելով, որ վարչապետի հրաժարականը չի կարող ինքնանպատակ լինել։

Դիտվել է՝ 4489

Մեկնաբանություններ